▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանվել է սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը

Դիտեք նաև՝

ESem.am-ը գրում է.

Արդեն  հայտնել էինք, որ սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանն ընտրյալ ունի և առաջիկայում պատրաստվում է նշանվել: Հունիսի 9-ին`երևանյան ռեստորաններից մեկում կայացել է Տաթևի և իր ընտրյալի` Կարենի նշանադրությունը: Տաթևի խոսքով` նշանդրեքի օրը պատահական չեն ընտրել: «Իմ և ընտրյալիս ծննդյան օրերն իրար ենք գումարել ու ստացել ենք այդ թիվը. փոքր-ինչ սնահավատ եմ : Կարծում եմ՝ ինչ-որ տրամադրություն և առանձնահատուկ նշանակություն հաստատ կփոխանցի նման սկզբունքով ընտրություն կատարելը»,- նկատեց Տաթևը:

Ըստ նրա` նշանադրեքի օրը լարված է եղել, սակայն ամեն բան հիանալի է անցել: «Հաճելի քաոս հոգեվիճակը դեռ շարունակում եմ ապրել: Միմյանց երջանկացնելու միտքն ինձ գերհզոր ուժ է տալիս, իսկ այդ դեպքում լարվածության պահերը չեն կարող խոչընդոտ լինել: Իհարկե, լարվածության տոկոսը շատ բարձր էր, այնուամենայնիվ, նշանդրեքը չափից ավելի ուրախ անցավ: Երբ ձևականություններից զերծ ես ու  դիմացինին ցույց տալու, որևէ բան հատուկ անելու նպատակ չունես, օրդ ամենավառ գույներով է ներկվում, և անգամ անծանոթ մարդիկ միմյանց կարողանում են փոխանցել բարձր տրամադրություն: Միշտ սիրել եմ «անմիջական» բառը, նման դեպքում ստեղծվում են պարզ հարաբերություններ»,-անկեղծ ասաց Տաթևը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին