▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի ամենագեղեցիկ կինը հայ է

Sputnik.am-ը գրում է.  Դոնի Ռոստովում շաբաթ օրը ընտրում էին ամուսնացած ամենագեղեցիկ միսիս Ռուսաստանին, գրում է rostov.kp.ru-ն: Այս տարի «Միսիս Ռուսաստան» կոչմանն արժանացավ Նունե Կոբյացկայցն Դոնի Ռոստովից և Ելենա Բլինովսկայան Յարոսլավլից: Այդ կոչման համար պայքարելու նպատակով Դոնի Ռոստով էին ժամանել Պիտերից, Յարոսլավլից, Վոլգոգրադից, Նովոսիբիրսկից, Կազանից և այլ քաղաքներից:

Բեմահարթակ դուրս գալուց առաջ, «Միսիս Ռուսաստան International 2016» մրցույթի մասնակիցները ամբողջ շաբաթ մրցում էին խոհարարության, արվեստի, բարձրաշխարհիկ պահելաձևի և գթասրտության թեմաներով:

Նրանք այցելել են քաղաքի մանկատներից մեկը, որտեղ պատմել են, թե ինչպես են հաջողության հասնել կյանքում և երեխաներին նվերներ են բաժանել: Եզրափակչում գեղեցկուհիները պետք է շահավետ տեսքով ներկայացնեին իրենց և հարազատ քաղաքը, ստեղծագործական դրվագ ցուցադրեին և երեկոյան զգեստով գեղեցիկ քայլեին բեմով:

Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ ընտրելը հեշտ չէր: Հենց դրա համար էլ ընտրեցին միանգամից երկու հոգու: Երկուսն էլ կուղևորվեն Ամերիկա` մասնակցելու գեղեցկության միջազգային մրցույցի եզրափակչին:

Նունեն մանկուց է մասնակցել գեղեցկության մրցույթների, հաղթել «Прима Дона 2016», «Лучшая фотомодель Юга России 2004», «Первая вице-мисс Хрустальная корона России», «Леди весна" и "Юная фотомодель Дона» մրցույթներում: Իր գլխավոր ձեռքբերումներից է համարում ընտանիքը, սիրելի ամուսնուն և երկու տարեկան որդուն` Մարկին:

«Նրանք ինձ համար ամեն ինչ են, իմ մոլորակն են, — խոստովանեց Նունեն: — Իմ կյանքում հաջորդ պատվավոր տեղում է իմ սիրելի աշխատանքը: Մի օր անգամ չեմ կարող ապրել առանց ստեղծագործելու:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

В студии радио «Комсомольская правда-Ростов» побывала одна из обладательниц главной короны «Миссис Россия International-2016» Нунэ Кобяцкая.

 

Фото: из архива Нунэ Кобяцкой.

 

Фото: предоставлено "Имидж-Центр".

 

Фото: из архива Нунэ Кобяцкой.

 

 

 

 

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին