▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն ուսանող եմ և տարիքային հաջորդ փուլ եմ անցել. Դալիթան` ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Մեր  զրուցակիցն է Մանկական Եվրատեսիլից հայտնի դարձած  երգչուհի Դալիթան, ով վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել իր հանդիսատեսի դատին:

-Դալիթա, նախ շնորհավորում եմ տեսահոլովակի կապակցությամբ. կխնդրեմ մի փոքր պատմեք նոր աշխատանքի մասին:

-Շնորհակալ եմ: «Ես փնտրում եմ քեզ» երգը նվեր եմ ստացել «Armdreams Productioni» հիմնադիր, երգահան Արմեն Վիրաբյանի կողմից, որի երաժշտության հեղինակը հենց նա է, իսկ խոսքերը բանաստեղծուհի Գայանե Դանիելյանն է գրել: Ձայնագրությունը կատարվել է E-Man Studio-ում, գործիքավորումը իրականացրել է Միք Թովմասյանը, ով ռուսական շոու բիզնեսում հայտնի է «Underground beats» բեմական կեղծանվամբ: Տեսահոլովակի ռեժիսորը եւս Արեմն Վիրաբյանն է, իսկ օպերատորը` Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակում նկարահանվել են ճանաչված մոդելներ Թերեզա Մարտիրոսյանը եւ Արեգ Հովհակիմյանը:

-Մեր ճանաչած փոքրիկ Դալիթան այսօր արդեն մեծացել ու սիրո մասին երգեր է   երգում:Շատերն անգամ Ձեզ չեն ճանաչում շպարով ու օրիորդական կերպարով: 

Հետաքրքիր է` անցումը հեշտ կատարվե՞ց, ինչ արձագանքներ եք լսում:

- Արդեն ուսանող եմ եւ տարիքային հաջորդ փուլ եմ անցել: Ինձ համար անցումը  սահուն էր: Ոմանց կարծիքով փոխվել եմ եւ մեծացել, իսկ հարազատներիս, ընկերներիս եւ համակուրսեցիներիս կարծիքով առօրյայում առանց շպարի ավելի նրբիկ եմ, ավելի փոքր եմ երեւում: Մի խոսքով` արձագանքները տարբեր են, կարեւորը`մշտապես դրական են:

-Դալիթա, արդեն երկար ժամանակ է, ինչ ասպարեզում եք, կար ժամանակ,  երբ կարծես փոքրիկ դադար տվեցիք,  բայց հիմա  ինչպես  հասկանալի է դառնում, բավականին ակտիվորեն եք աշխատում: Հետաքրքիր է` ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

- Իրականում դադար չի եղել, ես երբեք չեմ դադարել աշխատել: Միայն կար մի պահ, երբ զբաղված էի քոլեջի ավարտական եւ համալսարանի ընդունելության քննություններով: Առաջիկայում, ինչպես միշտ, նոր երգեր, համագործակցություններ համերգներ ու հրավերներ են սպասվում:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին