▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համամիտ չեմ, որ «Ջանա Ջանա»-ն է ինձ ճանաչում տվել. Արման Թովմասյանը` իր գործունեության և հետագա անելիքների մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է երգիչ Արման Թովմասյանի հետ` ստեղծագործական գործունեության, արտերկրում իր հետագա գործունեությունը ծավալելու, նոր աշխատանքների և հետագա անելիքների մասին:

Արման, քանի որ համացանցում Ձեր մասին տեղեկություն որպես այդպիսին չկա, նախ կցանկանայի, որպեսզի մի փոքր պատմեիք Ձեր և Ձեր ստեղծագործական գործունեության մեկնարկի մասին:

Իմ ստեղծագործական կարիերան սկսել եմ շուրջ 10 տարի առաջ: Կարելի է ասել, պրոֆեսիոնալ բեմի վրա եմ շուրջ 5 տարի: Տվել եմ բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ, որոնք ի ուրախություն ինձ` բավականին մեծ արձագանք են ունեցել հանրության կողմից: Ինչ վերաբերում է համացանցում իմ մասին տեղեկություններին, ապա ասեմ, որ ինքս չեմ սիրում շատ խոսել իմ անձի մասին ու հնարավորինս քիչ եմ հարցազրույցներ ունեցել:

Հասարակության շրջանում առավել հայտնի դարձաք Ձեր և ռուս երգչուհի Քսենոնայի «Ջանա Ջանա» երգով և տեսահոլովակով: Ինչպե՞ս եղավ Ձեր համագործակցությունը և ըստ Ձեզ՝ որքանո՞վ այն նպաստեց Ձեր հետագա աշխատանքային գործունեության վրա: 

Իրականում ես համամիտ չեմ այն մտքին, որ «Ջանա Ջանա» երգն է ինձ ճանաչում տվել, քանի որ մինչև այդ ես ունեցել եմ երազիս աղջիկը երգը, որը մեծ մասսայականություն է վայելել և այսքան տարի անց, միևնույնն, է դեռ արդի է և պատվիրվում է տարբեր միջոցառումների ժամանակ: Ես կասեի հենց այդ երգն է ինձ հայտնիություն տվել և հաջողություն բերել, իսկ «Ջանա Ջանա»-ն ուղղակի ավելացրել է իմ ունեցած ճանաչվածությունը:


Որպես ռուսաստանաբնակ երգիչ՝ արդյո՞ք քայլեր ձեռնարկում եք գործունեություն ծավալել նաև արտերկրում:

Առաջարկներ շատ կան, բայց չեմ պատրաստվում տեղափոխվել այլ երկիր, ես 15 տարի է արդեն բնակվում եմ Մոսկվայում ու հարմարվել եմ տեղի միջավայրին, անցուդարձին և, իհարկե, իմ երկրպագուների ակտիվությանը, սակայն արտերկրում շատ եմ լինում տարբեր համերգներով, լինի դա Եվրոպա, թե Ասիա: 

Իսկ վերջում պատմեք, թե ինչո՞վ եք այս պահին զբաղված: Նոր աշխատանքներ առաջիկայում կլինե՞ն:

Առաջիկայում սպասվում են նոր երգեր ու տեսահոլովակներ, ինչի մասին ավելի ուշ կխոսեմ, չեմ սիրում նախօրոք խոսել պլաններից, քանի դեռ ի կատար չեն ածվել: Իմ երկրպագուներին շատ սպասեցնել չեմ տա, խոստանում եմ: Իսկ այս պահին արդեն պատրաստ է իմ նոր տեսահոլովակը, որը նկարահանված է «Սիրելու եմ» երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտության հեղինակը` Ռիչարդ Մադլենյանը:


Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին