▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց քեզ չեմ կարողանում ապրել. Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր միկրոբլոգում գրում է.

«Վերջապես ես կարողացա իմ երկրպագուների խնդրանքը կատարել: Վերջապես գտա իմ «Դու իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակը»,- նշել է երգչուհի Լիլիթ Կարապետյանն ու հրապարակել մոտավորապես 22 տարվա վաղեմության երգի տեսահոլովակը, որի երաժշտության և բառերի հեղինակը նրա եղբայրն էր՝ տարիներ առաջ ավտովթարից մահացած Կարեն Կարապետյանը: «Չեք պատկերացնի, թե իմ մեջ ինչ է կատարվում: Իմ Կարեն, իմ թանկ, իմ մաքուր, իմ տաղանդավոր, իմ բարի, իմ բարոյական, իմ իդեալական եղբայր: Ես համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը, գնալով դառնում է անտանելի: Առանց քեզ չեմ կարողանում ապրել…», - գրել է երգչուհին և հորդորել. «Սիրեք և պահպանեք ձեր հարազատներին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին