▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«X-Factor 4»-ն ամբողջովին փոխեց կյանքս. Էդգար Ղանդիլյան

«X-Factor 4» նախագծի հաղթող Էդգար Ղանդիլյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Գյումրեցի 20-ամյա երիտասարդը ամիսներ առաջ որոշում կայացրեց՝ մասնակցել հայտնի նախագծին, որը 9 ամիս անց նրան տվեց ճանաչում ոչ միայն ողջ Հայաստանում, այլեւ սփյուռքում: Ինչպե՞ս ամեն ինչ սկսեց եւ ո՞ւր է ուզում հասնել՝ անկեղծանում է Էդգար Ղանդիլյանը:

Էդգար, ի՞նչ տվեց հաղթանակն ու առհասարակ  «X-Factor»-ը Ձեզ:

- «X-Factor 4»-ը ամբողջովին փոխեց կյանքս: Այսօր փողոցում ինձ ճանաչում են, հաճելի խոսքեր ասում, ինչը էլ ավելի է շոյում քեզ, նաեւ պարտավորությունն է մեծացնում, որ ամեն ինչ անես նրանց հույսերն արդարացնելու համար: Այս հաղթանակը ինձ տվեց սեր, ճանաչում ու լավ ընկերներ, որոնք շատ ավելի կարեւոր են:

Ամիսներ առաջ պատկերացնո՞ւմ էիք, որ նախագծի նախընտրական փուլում ուժերը փորձելով՝ քայլ առ քայլ հաղթանակի տիտղոսին էիք մոտենալու:

- Անկեղծ լինեմ՝ չէ, չէի պատկերացնում: Մտածում էի քառյակ կամ եռյակ կհասնեմ, բայց արի ու տես, որ ոչ միայն Գյումրիում ինձ սիրեցին: Ես թե Հայաստանում, թե սփյուռքում իմ օգտին քվեարկած բոլոր հայերին եմ պարտական իմ այս հաղթանակի համար: Իմ հաղթանակը միայն իմ ձայնի շնորհը չէր, ինձնից կախված ես ամեն ինչ արեցի, հեռուստադիտողն էլ իրենից կախված ամեն բան արեց:

Էդգար, եթե «X-Factor»-ը ունենար «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, այն հաստատ Ձերը կլիներ, հենց այդ հանգամանքն էլ Ձեզ հաղթանակ բերեց: Ի՞նչ եք կարծում՝ նրանց համակրանքը շահելու հարցում ի՞նչը Ձեզ օգնեց, ինչպե՞ս հաջողվեց:

- Չգիտեմ, երեւի ամեն մեկն իր պատճառներն ունի. մեկը ինձ սիրեց անկեղծության, մյուսը աչքերիս, դիմագծերիս, երրորդը աշխատանքիս համար:  Սրա համար ինչ-որ գաղտնիք չկա, ես իսկապես անկեղծ էի, ձեւական ոչինչ չէի անում: Կարծում եմ՝ երգիչը, եւ առհասարակ արտիստը, հենց առաջին քայլերից իրեն պետք է տեսախցիկների առջեւ պահի այնպես, ինչպես կա իրականում: Եթե նա իրեն աղջկա հետ խոսելիս մի ձեւ պահի, ընկերների շրջապատում՝ մեկ այլ ձեւ, տեսախցիկի առաջ բոլորովին այլ, ապա հաստատ նա սեր չի վայելի:  Հանդիսատեսը շատ զգայուն է, անմիջապես կզգա կեղծ դրսեւորումները:

Էդգար, կարծում եմ, այս 9 ամիսները որքան հաճելի ու հետաքրքիր էին, նույնքան էլ դժվարություններով լի: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել այս ընթացքում:

- Որպես այդպիսին՝ կստեմ, եթե ասեմ, որ շատ մեծ դժվարություններ եմ հաղթահարել: Ինչ էլ արել եմ, արել եմ մեծ սիրով ու հասկանալով, որ դա ինձ պետք է: Միշտ էլ ընկալել եմ, որ պրոդյուսերս՝ Անդրեն, հաստատ ինձնից շատ բան է հասկանում, մեծ փորձ ունի ու երբեք չի թողնի, որ սխալվեմ: Միակ դժվարությունը եղել է ամենավերջին երգի հետ կապված, երբ պետք է բեմադրություն լիներ՝ կապված ավտոմասերի հետ:

Անդրեի հետ աշխատանքը հա՞րթ էր ընթանում:

- Այո, ինչպես նշեցի, ես հետեւում էի նրա բոլոր խորհուրդներին՝ գիտակցմամբ, որ նա հաստատ իմ վատը չի կամենա: Նրան վստահում էի ամեն հարցում՝ սկսած բեմական տեսքից, մինչեւ երգերի ընտրություն: Օրինակ՝ «Мы вдвоем» երգի բեմականացումը ես գուցե այլ կերպ անեի, ասենք հագնեի ջինս ու վերնաշապիկ, կանգնեի բեմի վրա եւ պարզապես երգեի,  բայց Անդրեն արեց մի բեմականացում, որի շնորհիվ այս երգը նորովի սիրվեց:  Անդրեի հետ մենք ընկերներ ենք, գրեթե չկա մի օր, որ նրա հետ շփում չունենամ: Ասեմ նաեւ, որ անցած 9 ամիսների ընթացքում էլ մենք միայն բեմում ու փորձերի ժամանակ էինք պրոդյուսեր ու մասնակից, մնացած ամբողջ ժամանակ մենք ընկերներ ենք եղել: Նա իր բոլոր մասնակիցների հետ էլ լավ հարաբերություններ ունի: Հաճելի է, որ գիտես՝ կողքիդ լավ ընկեր ունես, ով նաեւ հրաշալի արտիստ է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին