▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայտնի հայ վարսահարդարն է վարպետության դասընթացներ անցել աշխարհահռչակ Mounir-ի մոտ

Հայտնի վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը, ով աշխատում է «Ագա» իմիջ ստուդիոյում, օրեր առաջ վարպետության դասեր է անցել ու հաջողությամբ այն ավարտել աշխարհահռչակ վարսահարդար-ոճաբան Mounir-ի մոտ: Դասընթացները՝ որոնք տևել են երկու օր, անցել են Դուբայում: Այս մասին Asekose.am-ին պատմեց Լիանան, ով շատ տպավորված, դրական լիցքերով ու նոր գիտելիքներով է վերադարձել հայրենիք:

«Առաջին օրը հարսանեկան վարսահարդարման գաղտնիքները մեր առջև բացեց Mounir-ը, իսկ երկրորդ օրը նա ծանոթացրեց մազերին ճիշտ գունային գամա հաղորդելու տեխնիկայի հետ: Պետք է փաստեմ, որ տպավորություններս հիասքանչ են, չէի կարող պատկերացնել, որ ընդամենը 2 օրում կարող ենք կիառել այդքան ինֆորմացիա ու նորամուծություններ: Այժմ պատրաստ եմ գիտելիքներս օգտագործել այստեղ և մեր հայ աղջիկներին էլ ավելի գեղեցկացնել ու նորաձև դարձնել»,-Asekose.am-ի հետ իր տպավորություններով կիսվեց վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին