▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը նմանացնում է Լոս Անջելեսին». Հայկոն՝ ընտանիքով Արցախ մեկնելու պատճառների և որդու արձագանքի մասին

Life.panorama.am-ը գրում է.Երգիչ Հայկոն վերջին օրերին ընտանիքի հետ միասին Արցախում է: Նա և կինը՝ Անահիտ Սիմոնյանը, պարբերաբար լուսանկարներ են տեղադրում ՝ ցուցադրելով Արցախի գեղատեսիլ վայրերը:

Կայքը կապ հաստատեց երգչի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչն է նրանց տարել Արցախ.

«Եկել ենք բավականին մեծ խմբով, իսկ առիթը ընկերներիս երեխաների մկրտությունն էր, որն իրականացավ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում և մկրտությունն էլ կատարեց Պարգև սրբազանը: Դա աննկարագրելի գեղեցիկ ու խորհրդավոր տեսարան էր, և ուրախ եմ, որ իմ ընտանիքն էլ մասնակցություն ունեցավ այդ արարողությանը»,- պատմեց Հայկոն:

Երգիչը հաճախ է Արցախում լինում, բայց նրա համար այս այցը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ որդին՝ փոքրիկ Արմանը, առաջին անգամ է այնտեղ.
 «Ես հաճախ եմ գալիս Արցախ, այստեղ շատ հարազատ ընկերներ ունեմ, բացի այդ, ինձ համար շատ կարևոր է այն սերն ու ջերմությունը, որը տալիս են տեղի ժողովուրդը: Այստեղ ես տարբեր առիթներով եմ եկել, այդ թվում և համերգներով եմ եղել, իսկ այն, որ մեր բանակի կարևոր մասն Արցախում է, ինձ համար ամենակարևորն է: Այդ փաստը շատ ուժեղ է դարձնում իմ՝ Արցախի հետ կապը և շատ ուզում եմ, որպեսզի ընտանիքս ևս այդ սերն ու կապվածությունը ունենան»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին