▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ներողություն խնդրեցի իմ տղամարդուց». Ինգրիտ Կոկչյանը՝ ամուսնու հետ վեճի և բաժանությունը կանխելու մասին

Ինգրիտ Կոկչյանի անձնական կյանքը վերջերս կրկին բոլորի ուշադրության կենտրոնում էր` Ֆեյսբուքում արած հայտարարության պատճառով. «Հարաբերությունների ավարտ» կարգավիճակի նշումից հետո բոլորը կարծել էին, թե Ինգրիտը բաժանվել է ամուսնուց, իսկ նա համառորեն լռում էր և որևէ հարցազրույց չէր տալիս այս մասին։ Լայն քննարկումների առիթ դարձած թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը Ինգրիտը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ  ամուսնու հետ վեճը հասել էր միմյանց «վերջ» ասելուն, սակայն ինքը գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել Արմենից։ Ինգրիտն իրենց վեճերին ժպիտով է վերաբերում, քանի որ խորքային խնդիրներ չունեն. այդպես թեթև ու ժպիտով էլ պատմեց, թե ինչ էր եղել։

 

-Ինգրիտ, Ֆեյսբուքի Ձեր անձնական էջում վերջերս նշել էիք` «Հարաբերությունների ավարտ», ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։ Շատերը կարծեցին, որ բաժանվել եք ձեր սիրելիից` Արմենից, իսկ Դուք չմեկնաբանեցիք այս քայլը։ Այս նորությունն անսպասելի էր, որովհետև միշտ ներդաշնակ ընտանիքի տպավորություն եք թողել։ Ի վերջո, ի՞նչ էր պատահել։

 

- Լուրերը հստակ էին, քանի որ Ֆեյսբուքում իմ ձեռքով եմ ամեն ինչ գրել։ Դա չէր կարող ուղղակի բամբասանք լինել։

 

Այս պատմությունը մի քիչ խառն էր, քանի որ իմ էջում նշված է, որ ես «Հարաբերությունների մեջ» եմ, սակայն պատիս ընթացիկ նորությունների մեջ նշել էի՝ «Հարաբերությունների ավարտ»։ Ստացվում է, որ ես շարունակում եմ մնալ  հարաբերությունների մեջ և հարց է առաջանում՝ ում հետ։

 

Նյութն ամբողրությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին