▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանի հայրը` դստեր հանրային կյանքին խառնվելու և Սիլվայի` շոու բիզնեսից հեռանալու մասին

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սիլվա Հակոբյանը կրկին թեժ քննարկումների կենտրոնում է: Համացանցում նոր նյութ է տարածվել, որի հեղինակի կարծիքով` Սիլվայի հանրային կյանքի կարեւորագույն փոփոխություններից մեկն այն պետք է լիներ, որ նա միջոցառումներին այլեւս շատ չհայտնվեր իր հայրիկի հետ, բայց, ըստ հանրային նկարների, այդպես չէ: Նյութում նշվում է նաեւ, որ Սիլվա Հակոբյանը ամուսնությունից հետո պասիվացել է, համերգներին կամ միջոցառումներին նրան հազվադեպ կարելի է տեսնել։ Այս մասով հեղինակը նաեւ հավելել է. «Հույս ունենք, որ ամուսնացած երգչուհին չի մոռանա, որ նա երգչուհի է ու հասարակության առաջ պարտավորություններ ունի կամ գոնե հայտարարի, որ հեռանում է շոու բիզնեսից»։

Այս թեմայի շուրջ կայքը փորձեց խոսել Սիլվա Հակոբյանի հոր` Հակոբ Հակոբյանի հետ, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է:

«Ես բացարձակ ոչինչ չունեմ ասելու, թքած ունեմ այդ հրապարակումը գրողի, նման մտքեր արտահայտողի վրա: Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, թե նա ինչ կարծիք ունի: Այս թեման փակ է ինձ համար»,- նշեց Հ. Հակոբյանը` հրաժարվելով անդրադառնալ նյութում ներկայացված այլ դիտարկումների:

Երգչուհու հայրը անհեթեթություն է որակել շոու-բիզնեսից հեռանալու մասին տեղեկությունները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին