▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ծնկի իջա, մոտեցրի մատանին և… Ռիկի Մարտինի և նրա հայ ամուսնու սիրո պատմությունը

Wnews.am-ը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ  աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը ամուսնացել է հայկական արմատներ ունեցող նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է  Ռիկի Մարտինը:

Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:

Նշենք, որ 45-ամյա երգիչը դեռ 2010թ. հայտարարել էր, որ արվամոլ է։ Երգչի ընտրյալը նկարիչ Ջվան Յուսեֆն է։ Վերջինս ունի հայկական արմատներ. նրա հայրը քուրդ է, իսկ մայրը՝ հայ։

«Իրեն ամուսնության առաջարկ անելիս շատ անհանգիստ էի։ Ես ծնկի իջա, մոտեցրի մատանին եւ «կամուսնանա՞ս ինձ հետ»-ի փոխարեն ասացի՝ «Ես քո համար ինչ-որ բան ունեմ», իհարկե լավագույն խոսքերը չեն, բայց հետո ասացի, որ ուզում եմ կյանքիս մյուս մասն իր հետ անցկացնել։Նա ճշտեց. «Ինչու՞մն է հարցը, կամուսնանա՞մ քեզ հետ»։ Ահա եւ վերջ, դա հիասքանչ էր։ 30 րոպե հետո իրենից հարցրի. «Սպասի’ր, դու ինձ այո՞ պատասխանեցիր»։ Նա ասաց՝ «այո»,- պատմել է երգիչը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին