▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի մասին

Դոներից մինչև շերիֆներ, դուխովներից մինչև հալածյալն

ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է զինվորի բաժինն ու ապրիլյան պատերազմին օգնությունը գողանալու կասկածանքով. Նիկոլ Փաշինյան

Վիտալինան պատմել է Արմեն Ջիգարխանյանի հետ առաջին սիրո գիշերվա մասին



2018-01-13 16:36:34

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, անկեղծ հարցազրույց է տվել «Պատմությունների քարավան» ամսագրին, որում պատմել է դերասանի հետ ինտիմ հարաբերությունների մասին, մասնավորապես, թե ինչպես է անցել իրենց առաջին սիրո գիշերը:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի խոսքով՝ ինքը Ջիգարխանյանին սիրահարվել է 16 տարեկանում: Նայել է նրա մասնակցությամբ ներկայացումները և որքան մեծացել է, այնքան հստակ է հասակցել, որ իրենց միջև կարող են հարաբերություններ լինել: Հարցազրույցից ինքը եզրակացրել է, որ Ջիգարխանյանը շատ միայնակ է՝ չնայած հայտնիությանը: Այդ ժամանակ նա հազվադեպ է խոսել իր կնոջ մասին, ով առանձին է ապրել Ամերիկայում:

«Բացի դրանից՝ ինձ, չգիտես ինչու, ամենասկզբից թվում էր, որ ես առանց նրա երջանիկ չեմ լինի: Միայն նրա հետ»,- ասել է Ռոմանովսկայան:

Իրենց առաջին հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոմանովսկայան Ջիգարխանյանին գրություն է փոխանցել: Ջիգարխանյանը և Ռոմանովսկայան ընթրել են վրացական ռեստորանում: Որոշ ժամանակ անց նրանք գնացել են դերասանի՝ Արբատում գտնվող տուն:

«Չեմ կարող ասել, որ վախենում էի, երբ մենք գնացինք Արբատի նրա բնակարան, բայց, անկասկած, ես հուզվում էի և հրաշալի հասկանում էի, որ այդ գիշերը կարող էր միակը լինել: Փրկում էր այն, որ ինձ ցնորքներով չէի կերակրում: Ես խոստովանում էի, որ ամուսնացած մարդու եմ սիրահարվել: Ընդ որում՝ չեմ կարծում, որ եթե Ջիգարխանյանը երջանիկ լիներ ամուսնության մեջ, կամ կինը գոնե մշտապես նրա կողքին ապրեր, ոչ թե ուրիշ մայրցամաքում, մեր հարաբերություններն այդքան հեռուն գնային»,- նշել է Վիտալինան:

Նա նաև ասել է, որ, բացի Ջիգարխանյանից, իր կյանքում ուրիշ տղամարդ չի եղել: Վերջին 3 ամիսներին իրենց միջև տեղի ունեցող ամեն ինչը նա անվանել է «անհեթեթության թատրոն»:

Աղբյուր՝ blog.168.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.