▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Այդ օրվանից չեմ շփվել հետը. Գայա Արզումանյանը՝ իր և Սևակ Խանաղյանի միջև եղած կոնֆլիկտի մասին

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին

Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը. Լենա Նազարյան

Նախանձելի ընկերուհիները բաժանվեցին. Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ և խլեց նրա աշխատանքը



2018-02-15 14:48:14

Հայկական շոու բիզնեսի ամենահավատարիմ և իրենց ընկերության մասին մշտապես լուսաբանող ու հանրային թեմա դարձնող ընկերուհիները բաժանվել են: Խոսքս դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին է:

Մինչ անդրադառնալը բուն թեմային, ուզում եմ բոլորս միասին վերհիշենք, թե ինչպես Էլեն Ասատրյանն «օգտագործեց» Ժաննա Բուտուլյանին: Նա ի սկզբանե անհայտ էր հայ հասարակությանը, մինչև Ժաննայի օգնությամբ Դիանա Գրիգորյանի սերիալներից մեկում էպիզոդիկ դերում հայտնվելը: Այնուհետև Էլենն իր ճարպկության շնորհիվ կարողացավ մի քանի դերեր ևս կերտել: Այդ ամբողջ ընթացքում երկու ընկերուհիներն իրենց պարտքն էին համարում  ամեն վայրկյան հանրությանն իրենց ընկերությունը ներկայացնել սրտաճմլիկ ու պաթետիկ գրառումներով: Հատկանշականն այն է, որ նրանք միմյանց ԱՇԽԱՐՀ և ՄՈԼՈՐԱԿ էին անվանում՝  միաժամանակ նշելով, որ շատերն են փորձում խանգարել նրանց ընկերությանը: Իսկ թե ի՞նչ սև կատու անցավ նրանց միջև, քչերին է հայտնի:

Երկու ընկերուհիներ սկսեցին որպես երեկոյի հաղորդավար հանդես գալ երևանյան երկու տարբեր ակումբներում, այնուհետև Էլենին հեռացրին աշխատանքից, ով էլ ըստ ասեկոսեների` փորձեց զբաղեցնել Ժաննայի տեղը: Այդպես էլ եղավ՝ Ժաննային փոխարինեց Էլենը:

Այս ամբողջ ընթացքում դերասանուհիները լուսանկարներ չհրապարակեցին՝ փորձելով հանգիստ թողնել իրենց հետևորդներին: Փորձելով վերլուծել ստեղծված իրավիճակը`  եկա հետևյալ եզրահանգման՝ Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ, խլեց նրանից նրա աշխատանքն ու հրաժարվեց իր երբեմնի մոլորակից:

Ստորև ներկայացնում եմ Ժաննայի և Էլենի գրառում-շնորհավորանքները՝ միմյանց ծննդյան տարեդարձների առթիվ: ՉՀՈՒԶՎԵՔ)


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.