▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը վնասվա՞ծք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ չմասնակցեց ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Միդլսբրոյի» դեմ խաղին (1-3): Հայ ֆուտբոլիստը հայտնվել էր թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

«ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ խոսել է Մարկուս Ռեշֆորդի ապագայի մասին: Պորտուգալացին նշել է, որ անգլիացի երիտասարդի համար դեռ ամեն ինչ առջևում է և գոլերը շուտով կգան:

Ժոզեն նաև ասել է հետևյալը ՝ «Գոլը կլինի, ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց իհարկե, բացակայում էր Զլատանը, չկար Պոգբան և մենք կորցրել էինք Հենրիխ Մխիթարյանին: Նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր միշտ գնդակ են ուզում, ովքեր սիրում են ղեկավարել խաղը, ունենալով գնդակը»,- ասել է Մոուրը:

Պորտուգալացու խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հենոն վնասվածք ունի և դրա պատճառով փոխարինման դուրս չեկավ:

Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթը միջազգային դադար է և Հենրիխ Մխիթարյանը պետք է ժամանի Երևան, որտեղ կմասնակցի ԱԱ 2018թ. Հայաստան – Ղազախստան հանդիպմանը:

 

vivaronews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին