▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն ասել է, թե ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Անդերլեխտի» հետ խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել: Հանդիպման 92-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստը անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին, վնասելով ծունկը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադառնալով  Զլատան Իբրահիմովիչի վնասվածքին՝ ընդգծել է, որ շվեդ ֆուտբոլիստի բացակայության ժամանակ թիմին կօգնի «կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունին:

«Ռունին ուժեղ բնավորություն ունի: Նա ուժեղ տղամարդ է և եթե նույնիսկ նա լավ մարզավիճակում չէ բարձրակարգ ֆուտբոլ  ցուցադրելու համար, Ռունին ունի փորձ ու բնավորություն, այդ պատճառով նա ստիպված կլինի խաղալ:

Մեզ անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստները: Հիմա նույնիսկ մտածում եմ չեղարկել Աքսել Տուանսեդեի մասնակցությունը Մ20 աշխարհի առաջնությանը, հնարավոր է, որ նրա օգնությունն է մեզ անհրաժեշտ լինի»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին