▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վստահորեն հաղթեց Սլովակիային

ԱԱ-2019-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 92:78 հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն:

Հայ բասկետբոլիստները պարտվել են միայն 1-ին քառորդում, այն էլ մեկ միավորի տարբերությամբ՝ 21:22:

2-րդ քառորդում 25:11, 3-րդում՝ 23:23, 4-րդում՝23:22:

Հայաստանի թիմից ամենաարդյունավետը գործել է Բոթրայթը՝ վաստակելով 22 միավոր: 

Հայաստանի ընտրանին A խմբում տարավ 3-րդ հաղթանակը և 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նիկիցա Բավչևիչի գլխավորած մեր ազգային թիմը հաջորդ խաղն անցկացնելու է օգոստոսի 16-ին՝ հյուրընկալվելով Շվեդիային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին