▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանիայում ձերբակալվել են պայմանավորված հանդիպումներ կազմակերպած հայեր

Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպող հայկական խմբավորման անդամների: Այս մասին հայտնում է europol.europa.eu-ն:

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 83 անձ՝ այդ թվում 28 պրոֆեսիոնալ թենիսիստներ, որոնցից մեկն անցած տարի մասնակցել է ԱՄՆ բաց առաջնությանը՝ US Open-ին,  սակայն անունը չի նշվում։

Ոստիկանները խուզարկել են 11 տուն: Առգրավել են 167 հազար եվրո, զենք, էլեկտրոնային 50 սարք, 5 շքեղ ավտոմեքենա, փաստաթղթեր: Սառեցվել է բանկային 42 հաշիվ:

 

 

 

 

 

 

 

Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի նրանք երաշխավորեն ցանկալի արդյունքը։ Հազարավոր մարդկանց ներգրավմամբ կատարվել են խաղադրույքներ տվյալ հանդիպումների արդյունքների վրա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին