▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալի» երկրպագուները, ի պատիվ Մխիթարյանի, Բաքվում մեծ ակցիա են անելու

«Արսենալի» երկրպագուները մեծ ակցիա են նախապատրաստել՝ ի պատիվ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Այս մասին թվիթերում հայտնել է ակումբի CanonCrested ֆան ակումբը : Նրանք եզրափակչի ժամանակ մարզադաշտում ակցիան կիրականացնեն, եթե Մխիթարյանը չկարողանա թիմի հետ Բաքու մեկնել:

 

 

 

 

 

 

 

 

Նրանք պատրաստելու են Մխիթարյանի դեմքով դիմակներ: Դրանք բաժանելու են 6 հազար երկրպագուներին, որոնք ներկա են լինելու հանդիպմանը: 7 եւ 77-րդ րոպեներին բարձրացնելու են դիմակները:

Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին նախատեսված է մայիսի 29-ին։

 

 

Հիշեցնենք նաև՝ Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։ Դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմեկնի իր թիմի հետ, թո՝ ո՛չ: Վերջնական պատասխանը հայտնի կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին: «Արսենալն» ու ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ են սպասում Բաքվից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին