▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակներ նվեր ստանալուց հետո արթիկցի պատանի ֆուտբոլիստնեիրը ցանկացել են տեսնել Կամո Հովհաննիսյանին

«Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից գնդակներ հանձնեցի Արթիկի թիմերին։ Նման այցերից միշտ հետ եմ գալիս շատ ուրախ, քանզի Երևանից դուրս նվիրյալ մարդիկ չնչին գումարներով հարյուրավոր երեխաներ են կրթում ու տալիս հավաքականներին։ Խնդրում եմ նաև մասնավոր հատվածին, կապվեք մեզ հետ, կասենք, թե որտեղ ինչ կարող եք անել, խոսքս մարզերի մասին է։

Հ.Գ Երեխաներն ուզում են Արթիկում տեսնել Կամո Հովհաննիսյանին, արդեն փոխանցվեց ուղերձը ու Կամոն սիրով ընդունել է հրավերը)))»,-գրել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը ֆեսբուքյան իր էջում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին