▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորականներն ավտոմեքենայով 250 մետր գլորվել են ձորը, կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վայքի փրկարարները և տեղի ՃՈ աշխատակիցները:

Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Հ. Պողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին