▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկայացած անփառունակ կինոշոու Վահան Բաբայանից

Երեկ, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Վահան Բաբայանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն որակեց «...չկայացած անփառունակ կինոշոու» և խորհուրդներ տվեց նրան: Ես , թե´ որպես ՀՀ քաղաքացի, և թե´ որպես Նիկոլ Փաշինյանի գործընկեր համաձայն եմ, որ, եթե համեմատության մեջ դնենք այն շոուն, որը վերջերս արեց ԲՀԿ-ն և իր առաջնորդը Հայ ազգի գլխին, ապա Նիկոլ Փաշինյանը, միանշանակ, նման շոու անել չի կարող:

Ինչ վերաբերում է «չկայացածին», ապա կարծում եմ՝ մարդը, ով մի քանի ամիս առաջ նկարվում էր տարբեր մարդկանց հետ «Ես մեկն եմ համաժողովրդական շարժումից» պաստառներով, բայց չէր կողմնորոշվում, թե ինքն ընդդիմություն է, թե ոչ իշխանական: Ով վերջին տասը տարվա մեջ մոտ 4 , 5 կուսակցություն է փոխել, պետք է առնվազն 5 անգամ մտածի «ՉԿԱՅԱՑԱԾ» բառը որևէ մեկի հասցեին արտաբերելիս:

Եվ ընդհանրապես, եթե Գագիկ Ծառուկյանն իր անվան պաշտպանության փառահեղ գործը վստահել է Վահան Բաբայանին, ըստ իս՝ պետք է սկսել դա անել Ծառուկյանին բամփողներից և մականունով անվանողներից՝ Հովիկ Աբրահամյանից, Սերժ Սարգսյանից, Աշոտյանից, Ավագյանից վերջապես ԱԺ-ում այդ պահին ի պատասխան ժպտացող Է. Շարմազանովից: Ես հաջողություն եմ մաղթում ԲՀԿ խոսնակին այդ փառահեղ գործում: 

Հ.Գ. Որպես Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության անդամ՝ ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ վարչությունում դեռ չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի խորհրդատուի հաստիք սահմանելու վերաբերյալ հարց: Նման հաստիքի սահմանման դեպքում մենք Ձեզ պարտադիր կերպով կտեղեկացնենք։

Ալեն Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին