▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 մթերք, որոնք ցելյուլիտ են առաջացնում

Ցելյուլիտը բացառելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ճիշտ սնվել:  Հետևյալ հինգ մթերքները պետք է մտցնել «սև ցուցակի» մեջ, եթե գեղեցիկ մարմնի մասին ես երազում:  

1.Սպիտակ շաքար

Բոլոր մթերքները, որոնց բաղադրության մեջ սպիտակ շաքար է մտնում (թխվածքներ, քաղցրեղեն, բրինձ, հյութեր և այլն), գլիկեմիկ բարձր ցուցիչ ունեն: Ինչ է տեղի ունենում քո օրգանիզմում նման սնունդ օգտագործելուց հետո: Արյան մեջ կտրուկ բարձրանում է շաքարի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի արտազատման և արյան մեջ մեծ քանակությամբ գլյուկոզայի արտադրության, որը վերափոխվում է ճարպային ավելորդ նստվածքի: 

2. Սուրճ և սև թեյ

Բոլորը գիտեն, որ կոֆեինն արագացնում է ճարպերի այրման գործընթացը: Ցավոք, դա այնքան էլ այդպես չէ: Ըմպելիքում այն կորցնում է իր հրաշագործ հատկությունները և սկսում է ոչ ձեր օգտին աշխատել. դանդաղեցնում է հեղուկի շարժումը և դրա դուրս բերումը օրգանիզմից:  

3. Աղը

Աղի ուտելիքի սիրահարների մոտ հաճախ ավշային հեղուկի շրջանառության խնդիրներ են ի հայտ գալիս: Նման խախտումը ևս խոչընդոտում է ջրի դուրս բերմանը, այդ պատճառով ճարպային բջիջների չափերը մեծանում են: 

4. Ալկոհոլ

Պարզվում է, որ ալկոհոլի ազդեցության տակ օրգանիզմը սկսում է ավելի շատ կանացի հորմոններ արտադրել, որոնք ազդում են ճարպային հյուսվածքի քանակի և տեսակի վրա: Դա կարող է հյուսվածքներում ջրի երկար մնալու պատճառ դառնալ, ինչի հետևանքով ցելյուլիտն ավելի նկատելի կլինի: 

5. Կիսաֆաբրիկատներ

Արագ պատրաստման սննդամթերքում շատ կոնսերվանտներ, հոտավետ նյութեր, գունավորիչներ, վնասակար ճարպեր և սոդա կա: Այդ ամենը կուտակվում է մաշկի խորը շերտերում և իհարկե նպաստում է ցելյուլիտի զարգացմանը:

Աղջիկների ակումբ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին