▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանի ընկերությունը զբաղվում է բանակի փողերի մսխմամբ. Բադասյանի կոչը վարչապետին

 

armtimes.com-ը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ անելով պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:

Բադասյանը նաեւ առաջարկում է կամ պատասխանատվության ենթարկել ԳՇ պետ Մովսես Հակոբյանին կամ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

«Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Բադասյանը խիստ վրդովված է այս հայտարարությունից եւ կարծում է, որ սա չէ այն հարցը, որից պետք է սկսել բարեփոխումները: Ներկայացնենք պատգամավորի հետ մեր զրույցը.

- Պարոն Բադասյան, ԳՇ պետ Մովսես հակոբյանի վերաբերյալ գրառումը ձե՞ր բացահայտումն է:

- Սա բացահայտում չէ. ովքեր այս ոլորտում աշխատում են՝ նրանք գիտեն դա: Դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից: ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

- Ինչպե՞ս է կոչվում Մովսես Հակոբյանին պատկանող ընկերությունը, որ ցորեն է գնում ՊՆ-ի համար:

- «Սիփան» ընկերությունն է, որի հիմնադիրն ինքն է, տնօրենը նրա եղբայրը: Բոլորը գիտեն, որ Մոսին հաց է թխում եւ ապահովում մի քանի զորամասերի: Ղարաբաղում կա «էռմի» ալրաղացը, ունի մի քանի աշխատող, վճարում է հարկեր, աշխատում է վնասով, Արցախի կառավարության հորդորով գյուղացիներից գնումներ է կատարում շուկայականից բարձր գներով, որ պարզապես գյուղացիները չհիասթափվեն: Մինչդեռ Մովսես Հակոբյանի ձեռնարկությունը բանակից ստանում է շուկայականից բարձր գնով հաշված գումար, հարկեր չի տալիս, անորակ ալյուր է մատակարարում եւ այդ ալյուրը ընդունում ու հաց է թխում: Օրինակ, անցած տարի ցորենի շուկայական գինը 12 դրամ էր, ինքը պայմանագիրը կնքել էր 150 դրամով եւ 1000 տոննայից ավելի ցորեն էր գնել: Ստացվում է, որ 30 միլիոն դրամ մնաց իր հաշվեհամարում, մյուսները չեմ ասում: Այս տարի նմանապես:

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին