armtimes.com-ը գրում է. ՀՀ առողջապահության նոր փոխնախարարը, որ թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարների համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին էլ՝ մի թութակ:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բացառությամբ թութակին վերաբերող տեղեկության: Դե ֆակտո փոխնախարար Մարգարյանը կարծում է, որ այսպես աշխատանքն ավելի դինամիկ է:
Նշանակվելիք փոխնախարարի անուն-ազգանունը Սամվել Մարգարյան է: Մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը ղեկավարել է առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: Այստեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը:
Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում