▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել...

Իսկական հայի ոգին...Ինչպես են մանկապարտեզի սաները քնելուց առաջ կատարում «Զարթնիր Մասիս, հայն է գալիս» երգը

Երևանում 2 տարեկան երեխա է մահացել

Աստղաբանն ասել է, թե ինչ է սպասվում Հայաստանին ու բնակիչներին

Բաքվից հնչում են «հայամետ» զառանցանքներ


2016-10-19 23:15:41

Ադրբեջանի իշխանությունները շեշտակի հարվածներ ստանալով Վաշինգտոնից և Մոսկվայից,երբ վերջիններս գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան և հասկացրեցին Բաքվին,որ հիմա Արցախյան կոնֆլիկտի արագ լուծման համար ոչ մի նախադրյալ չկա և այն պետք է սառեցված մնա,որոշել են փոխել տոնայնությունը...Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ներկայացնելով ապշերոնյան բռնապետության "Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները" փաստաթուղթը և ելույթ ունենալով ԱԳՆ-ում բոլորին զամացրել է իր "զառանցանքներով"... Պարզվում է,որ Մամեդյարովը չի կասկածում,որ կգա օրը, երբ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ադրբեջանական և հայկական համայնքները կապրեն միասին՝ խաղաղ և արժանապատիվ...Սակայն Մամեդյարովը նախապայման ունի՝հայկական "օկուպացիոն" զորերի դուրս բերումը Ադրբեջանից...Հետո Մամեդյարովը հիշել է ապրիլյան կարճատև պատերազմը և բարբաջել,որ հայ զինվորները ևս այլանդակել են թուրք ասկյարների դիակները...Ու այսպես շարունակ...
Զարմանալին այն է,որ կոնսպիրատիվ և թաքուն ոճով աշխատող Հայաստանի ԱԳՆ-ն դեռ մինչև հիմա չի պատասխանել Բաքվից հնչած այս զառանցանքին,որը ազերիական ԶԼՄ-ները ներկայացնում են որպես Արցախյան հիմնահարցի լուծման տարբերակ...
Մի կողմ դնելով մոդայիկ հանդուրժողականությունը մեր ԱԳՆ-ն պետք է շատ կոշտ պատասխան տա Մամեդյարովի նման դեմագոգին,քանի որ չպատասխանելով, մենք համաձայնվում ենք,որ հայերը և իրենց ադրբեջանցի կոչողները իրոք համատեղ կարող են ապրել...Բարբարոս թուրք Մամեդյարովը մտածում է,որ ավագ սերունդը մոռացել է 1988 թ-ի Սումգայիթի և 1990 թ-ի Բաքվի ջարդերը,1992 թ-ի Մարաղայի կոտորածը և այլ բարբարոսություններ...Մամեդյարովը պետք գիտենա,որ կրտսեր սերունդը ԵՐԲԵՔ չի մոռանա այս տավա ապրիլյան կարճատև պաետրազմը և թուրք ասկյարների գիշատչին բնորոշ վայրագությունները հայ զինվորների նկատմամբ...Հայերին "էստի համեցեք" անող Մամեդյարովը մտածում է,որ մենք մոռանալու ենք ՀԵՐՈՍ Քյարամ Սլոյանի կտված գլխի հետ սելֆի անող թուրք ասկյարի հրճվանքը և Իլհամ Ալիևի կողմից նրան պարգևատրելը...Կամ թուրք գյուղացիների ուրախ արձագաքը,երբ ազերի ասկյարը Քյարամի գլուխը նրանց էր ցուցադրում...Հայերը երբեք չեն մոռանալու նաև իրենց զոհված մյուս հերոսների ազերիների կողմից մասնատված դիակները...Կանխատեսելով,որ Երևանը այս փաստերը ներկայացնելու է որպես հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության մասին ապացույց,Մամեդյարովը հայտարարել է,որ հայ զինվորները ևս այլանդակել են թուրք ասկյանրերի դիակները...Սակայն մինչ այսօր ոչ մի ապացույց չի ներկայացվել...Եթե այդպիսի բան լիներ,ապա Բաքուն այդ մասին կգոռար ամեն անկյունում...
Մենք երբեք չեն մոռանա նաև 2004 թ-ին Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ սպանությունը...Միայն վախկոտ ազերի զինվորականը կարող է սպանել քնած մարդուն և միայն ստահակ առաջնորդը,ինչպիսին է Իլհամ Ալիևը կարող է նման ոչնչությանը հռչակել "ազգի հերոս"...
Ու այսքանից հետո Մամեդյարովի նման պրիմիտիվությունը փորձում է մեզ համոզել,որ հայերն ու ազերիները կարո՞ղ են համատեղ ապրել...
ԵՐԲԵ՛Ք...Ազերի-թուրքի հետ պետք է խոսել նրան իսկ մատչելի լեզվով՝համարժեք պատասխանելով նրա վարագություններին...Դրանք պետք է միշտ վախենան մեզանից...
Մամեդյարովի այս հայտարարությանը հակադարձ մի քանի փաստերով պատասխանելը շատ կարևոր է...Պաշտոնական Բաքուն բավական բարձր մակարդակով կրկին փորձում է միջազգային հանրություն կոչվածին ապացուցել,որ Արցախում հայերի և ազերիների համատեղ ապրելը հնարավոր է...
Հ.Գ.Ի դեպ,պաշտոնական Բաքուն միտումնավոր լռում է կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերն այն մասին,որ հայերը մինչև 1988 թ-ը ևս ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ են եղել Արցախում և կազմել են երկրամասի բնակչության 76%-ը,իսկ ադրբեջանցիները՝22%-ը...Իսկ մենք կրկին չենք արձագանքում...

Գագիկ  Համբարյան



Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.