▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարություն՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ

Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը

Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:
Հավելյալ հայտարարում ենք, որ երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 17.00-ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 12.00-ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ:

Նշենք նաև, որ Մերգելյան ինստիտուտը գտնվում է Բարեկամության մետրոյից վերև՝ Հ.Հակոբյան փողոցով:
Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

20.03.2017թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին