▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ հրապարակումների, «Ծառուկյան»-ի շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գյուղապետ Հովիկ Ամիրյանը «Ազատությանը» փոխանցել է, որ մարտի 19-ի գիշերը դանակահարվել է գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը: Պատճառների մասին գյուղապետը տեղեկություն չուներ:

«Նորմալ երիտասարդ է, պատշաճ, կռվարար չէ, ու գիտեմ, որ առողջական վիճակում կտրուկ փոփոխություն է եղել, դրա համար են տեղափոխել Երևան», – փոխանցեց գյուղապետը՝ հավելելով, որ ըստ իր տեղեկությունների նույն օրը ոտքի հատվածում վնասվածքներ է ստացել նաև Մանուկ Հովսեփյանը, ով Արամ Ասատրյանի ընկերն է:

Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Արամ Ասատրյանին հիվանդանոց են տեղափոխել մոտ 3 ժամ առաջ, նրա վիճակը ծանր-ստաբիլ է, նա վերակենդանացման բաժնում է:

«Գոտկային շրջանում ծակած վերք է: Ներքին օրգանների վնասվածք չկա: Վիրահատության կարիք չկա: Ասատրյանը արհեստական շնչառության տակ է», – ասաց հիվանդանոցի գործադիր տնօրենը:

Ըստ մամուլի հրապարակումների, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դանակահարել են հարակից գյուղերի ՀՀԿ-ի շտաբերի աշխատակիցները:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին