▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան օրը ծնվել Է նրա եղբորորդի Հրաչ Գալստյանը

Картинки по запросу ՀՐԱՉ գալստյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` մարտի 20-ին, ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 26 տարեկան: Հենց երեկ լույս աշխարհ է եկել Հրաչ գալստյանի եղբորորդին` Հրաչ Գալստյանը: Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրել է Հրաչի եղբայրը` Աղասի Գալստյանը:

« Ծնվեց մարտի 20-ին՝ ժամը 23:55-ին՝ այսինքն եղբորս ծնունդի օրը, ոնց որ ուզում էինք: Դեռ տղայիս չեմ տեսել, բայց գիտեմ, որ Հրաչին է նման լինելու: Ե՛վ արտաքնապես եւ՛ հայրենասիրությամբ: Ես ուզում եմ, որ իմ եղբոր գործը իմ տղան շարունակի»,- ասել է Աղասի Գալստյանը: 

Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը զինված ուժերում էր 2007թ-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և տեղափոխվել Արցախ, երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում: Նա ապրիլի 2-ի առավոտյան իր սիրելիին ու նրա բազմազավակ ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան, իսկ ինքը վերադարձելկ էր առաջնագիծ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին