▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստացել են և դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:

«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երևան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը ևս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը: 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին