▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել են հանցագործ աշխարհի հեղինակություն «Կոնդեցի Արծիվ Մանուկի» գերեզմանի 300 կգ-ոց բրոնզե արծիվը

shamshyan.com-ը գրում է, որ կայքի   տեղեկություններով՝ օրեր առաջ սրբապղծության հերթական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը, կամ անձինք Փարաքար գյուղի գերեզմանոցից հափշտակել են այնտեղ հուղարկավորված, հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Կոնդեցի Արծիվ Մանուկ» մականվամբ՝ Մանուկ Սեդոյանի գերեզմանում տեղադրված մոտ 300 կգ–ոց հսկայական բրոնզե արծիվը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի հարազատները ասում էին. «Մի քանի օր առաջ էր՝ այցելեցինք գերեզման և հայտնաբերեցինք այն թալանված: Սա մի մարդու ձեռքի գործ չէ, քանի որ 1 հոգին չէր կարող 300 կգ-ոց բրոնզաձույլ արծիվը տաներ: Ինչ աստիճանի մարդ պետք է դաժան լինի, որ ոտնձգություն կատարի շիրիմների նկատմամբ»:

Գերեզմանում հայտնաբերվել է նաև երկաթյա լոնգ, որով հավանաբար, ստահակը, կամ ստահակները կատարել են իրենց սև գործը: Կատարված սրբապղծության մասին մահացածի հարազատները պատրաստվում են դիմել ոստիկանության Վաղարշապատի բաժին, հուսալով, որ հանցագործությունը կբացահայտվի:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին