▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը

«Միսս Հայաստան». ատկատի նոր ձևաչափ

Հրդեհ Մարսելում. երեք հայ է մահացել, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է

Հայերեն խոսո՞ւմ ես. Կանդելակին ցանկացել է հայերեն խոսել ՌԴ-ի լավագույն հոկեյիստի հետ

Էրդողանն իր մեքենայից հետևել է խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը



2017-05-19 14:51:12

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից: Դրանում պարզ երևում է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակումը, ապա դուրս է գալիս մեքենայից և շարունակում դիտել բախումը: Այնուհետև նա մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունենում ցույցը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելովԷրդողանի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել, միջադեպի արդյունքում վիրավորվել է 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Անհանդուրժողականության դրսևորում հանդիսացող այս միջադեպը դատապարտվել է նաև մի շարք այլ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ermenihaber




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.