Մայիսի 15-ին հայկական ԶՈՒ ուղղությամբ կառավարվող հրթիռի արձակումն անպատասխան չմնաց: ԵԱՀԿ հայտարարության մեջ այս անգամ հստակ նշվում է հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողի ՝ Ադրբեջանի անունը:
Չեմ կարծում, թե շատ անսպասելի էր սա կողմերի համար, հատկապես ադրբեջանական ԱԳՆ-ի արագ ու արդեն ԵԱՀԿ ՄԽ քննադատող ելույթի պարագայում:
Միտումն ակնհայտ է՝ միջազգային հանրության ազդեցությունից դուրս գալը...տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի փակմանը հասնելուց հետո, ԵԱՀԿ -ի հայտարարությանն ի պատասխան արված ադրբեջանական աձագանքը, համենայնդեպս դա է ապացուցում:
Միայն, թե այդ երկրի հաշվարկները կրկին կարող են սխալ լինել. համանախագահների կողմից բալանսի մշտական պահպանումն այսքան ժամանակ աշխատել է ի շահ Ադրբեջանի: Մի՞թե Ալիևենք մի փոքր չեն գերագնահատում իրենց արժեզսրկված նավթային տնտեսության հնարավորությունները ...