▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ֆուտբոլի բարեգործական առաջնություն` կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար

Ինչպես է Աղասի Այվազյանի կինն ուզում հավերժացնել ամուսնու հիշատակը. գրողի այրին օգնության կարիք ունի

Ուշադրություն դարձրե՛ք խալերին.Բժիշկներն ահազանգում են

Մանչեսթերի ստադիոնում պայթյուն է որոտացել․ կա 19 զոհ և 50-ից ավել վիրավոր

Խոչընդոտել է քաղաքացու ընտրական իրավունքը. հարուցվել է քրեական գործ



2017-05-20 09:57:41

Երևանի ավագանու ընտրությունների օրը այլ անձի կողմից քաղաքացու  ընտրական իրավունքի  ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ տվյալներ են ձեռ բերվել եւ հարուցվել է քրեական գործ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված:

Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել  են նյութեր, կատարվել են անհրաժեշտ  անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու  ընտրական իրավունքի  ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության  դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.