▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական լրտեսների» գործով տնից առևանգվել է ադրբեջանցի փոխգնդապետն ու դաժանաբար սպանվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկություններ են տարածել, որ օրեր առաջ, Ադրբեջանի հատուկ ծառայությունները «հայկական լրտեսների» գործով տնից առևանգել են Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարովին (Qafarov Saleh Şərif oğlu) իսկ 4 օր անց նրա խոշտանգված դիակը վերադարձվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նշվում է, որ Քաֆարովը Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին և բանակի շարքերից զորացրվել է 6 ամիս առաջ։ 

Ընտանիքի անդամներին և հարազատներին չեն թույլատրել մասնակցել փոխգնդապետի հուղարկավորությանը ։ Նշվում է նաև որ վերջինիս երեխանները հեռացվել են դպրոցից։

Ալեն Ղուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին