▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ Մամեդյարովի արտահայտված մտքերն ուշագրավ են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի կողմից արտահայտված մտքերն ու օգտագործված ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձը միանգամայն երկիմաստ է հնչում: Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում ու եթե «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել: Այսինքն սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին, հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին