▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պտտահողմը շրջանցեց Երևանը, սակայն առաջիկայում սպասվում են նոր ցիկլոններ․ Գագիկ Սուրենյան

Armtimes.com-ը գրում է. «Պտտահողմի ապառնալիք ամպը քայքայվել է և առաջիկայում այլևս նման վտանգ չի լինի»,-այս մասին կայքին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Հիշեցնենք, որ երեկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ Երևանին պտտահողմ էր սպառնում, սակայն, բարեբախտաբար, ամպը թուլացել և այլևս չէր զարգացել։

«Առաջիկա հինգ օրերին դեռևս անընդհատ սպասվում են ցիկլոններ, Սև ծովի տարածքից են նոր ցիկլոնները, որոնք վտանգավոր չեն։ Իսկ ամառն, անպայման, կգա, սակայն դեռ սպասել է պետք»,-ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ տարվա այս եղանակի համար միանգամայն նորմալ տեղումներ են Հայաստանում։

«Մայիսն է, անձրևներ են, որևէ աննորմալ երևույթ չկա, մայիսը մեր հանրապետության ամենատեղումնառատ ամիսն է, անձրևներ են գալիս, դեռ մի բան էլ պակաս են նորմայից»,-ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-5 աստիճանով և առաջիկա օրերին կմնա անփոփոխ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին