▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր և յուրօրինակ ֆլեշմոբ Հայաստանում` գորգ ունեցողների համար

Image may contain: 1 person, standing and indoor

Հայաստանի գորգագործների միությունը շարունակում է հանրայնացնել հայկական գորգի թեման, ընդհանուր հարթակ ստեղծել դաշտում գործող գորգագործների ու գիտնականների համար և հայկական գորգը  հավուր պատշաճի ներկայացնել:

Այս նպատակով գորգագործների միությունը նախաձեռնում է հետաքրքիր և յուրօրինակ ֆլեշմոբ, որին կարող  են մասնակցել այն մարդիկ, ովքեր ունեն գորգ իրենց տանը (ցանկալի է` հայկական, և էլ ավելի ցանկալի` ձեռագործ):

2017թ. սեպտեմբերի 20-ին (նախնական ամսաթիվն է ) նրանք իրենց պատշգամբից (կամ չլինելու դեպքում` պատուհանից) պետք է կախեն իրենց գորգերը:

Այս մասին տեղեկացնում է «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանը: Վերջինս իր հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է հայկական գորգի` աշխարհին ներկայացնելու  կարևորությանը, որպեսզի օտարները հնարավորություն չունենան այն սեփականացնելու: Մնացականյանի կարծիքով` 90-ականների դժվարին տարիներին Հայաստանում ոլորտը անուշադրության է մատնվել,  իսկ այժմ  դրա մոռացված  ավանդույթները շարունակելու ժամանակն է:

No automatic alt text available.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին