▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ-ն արգելե՞լ է Հայաստանի և Արցախի դրոշները «Սամտրեդիա»-ի և «Ղարաբաղ»-ի վաղվա խաղին

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայաստանի և Արցախի դրոշների Թբիլիսիի մարզադաշտ տանելը,որտեղ վաղը տեղի կունենա վրացական "Սամտրեդիա" և ադրբեջանակն "Ղարաբաղ" թիմերի երկրորդ խաղը...
Զարմանալի էակներ են ադրբեջանցիները...Իրենց և վրացական ֆուտբոլային թիմերի հանդիպումների ժամանակ տեղի ունեցած բացասական բոլոր երևություների մեջ փորձում են հայկական հետք գտնել...Ալիևյան կայքերից մեկի հոդվածում բացահայտ մեղադրանքներ են հնչում հայերի հասցեին,բայց ոչ մի ապացույց ներկայացված չէ...Անհեղինակ հոդվածում ընդամենը եզրակացություն էարվում,որ հայերն են մեղավոր վրաց-ադրբեջանական ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի համար...Բայց զավեշտալին նրանում է,որ այդ միջադեպերի ժամանակ ոչ մի անգամ ՀՀ-ի կամ Արցախի դրոշներ չեն պարզվել...Ոչ մի Հայաստանին կամ Արցախին պաշտպանող ցուցապաստառ չի պարզվել...Ըդհակառակը,2015 թ-ին Թբիլիսիի "Դինամոյի" և ադրբեջանական "Գաբալայի" միջև խաղի ժամանակ վրացի երկրպագուները պարզել էին "Մենք հիշում ենք... Զաքաթալա, Գախ.1921"...Թբիլիսյան հանդիպումից հետո "Դինամոյի" երկրպագուները,որոնք չեն էլ թաքցրել իրենց դեմքերը ծեծի են ենթարկել ազերիներին,խլել և ոտնատակ տվել "Գաբալայի" և Ադրբեջանի դրոշները ու այդ ամենը հրապարակել սոցցացնցերում...Բաքվում հիանալի տեղյակ են այդ արարքի բոլոր "հերոսներին",սակայն փորձում են ամբողջ մեղքը բարդել հայերի վրա՝խնայելով վրաց-ադրբեջանական հարաբերությունները...Սակայն Բաքուն շատ արագ բացահայտեց,որ հայերին մեղադրանքներ ներկայացնելը շինծու են,քանի որ այդ թիմերի միջև տեղի ունեցած երկրորդ հանդիպման ժամանակ ազերի երկրպագունմերն էին անցել "պատմաաշխարհագրական" հիշողությունների գիրկը և Վրաստանին էին տարածքայի պահանջներ ներկայացնում, ինչպես նաև ոտնատակ էին արել և այրել Վրաստանի դրոշը...Այս ամենից հետո,երբ վրացի և ազերի ֆուտբոլի երկրպագուները միմյանց նկատմամբ ատելությամբ են լցված,Բաքվում գիտակցելով,որ վաղը տեղի ունեցող "Սամտրեդիա"-ի և "Ղարաբաղ"-ի խաղի ժամանակ կարող են տեղի ունենալ ֆորս մաժորային իրավիճակներ,նախօրոք արդեն փորձում են այդ ամենում մեղադրել հայերին,այն դեպքում,երբ հայերի համար բացարձակ միևնույն է,թե ով է հաղթում...
ՈՒԵՖԱ-ն,եթե այդպիսի հիմար որոշում է ընդունել լավ կլինի իմանա,որ հայերի համար շատ անպատվեբեր է,եթե Հայաստանի և Արցախի դրոշները ծածանվեն ադրբեջանական լաթի կողքին...
Ի դեպ,ևս մեկ անգամ ազերիները օգնության են կանչել SOCAR Energy Georgia-ին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովի...Ազերիական այս ընկերությունը մենաշնորհ ունի վրացական գազի և նավթի շուկաներում...Այսինքն,Բաքվում սպառնում են վրացիներին և հասկացնում,որ խելոք մնան և չզայրացնեն Իլհամ բաբային...Այլ դեպքում,էներգակիրների խնդիր կունենան...
Հ.Գ. Հավանականությունը,որ վաղը վրացիները կրկին իրենց ատելությունը ցույց կտան ազերիներին շատ մեծ է...Առաջին խաղում ադրբեջանցիները հաղթել են 5-0 հաշվով...Տաքարյուն վրացիրները հաջորդ փուլ չանցնելու դեպքում մի լավ ցույց կտան ադրբեջանցիներին իրենց "հյուրընկալությունը"....

 

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին