▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցական ծիսակարգով ժողովրդական շատ տոներ են վերադառնում

Այսօր Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է' Վերափոխումն Սբ Աստվածածնի:

Տաղավար կամ Տաղավար տոներ են կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։

Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց):

Վերափոխումը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է, որ Հայ եկեղեցին տոնում է Օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:
Տոնը մեզանում նշանավորվում է նաեւ խաղողի օրհնության կարգով:

Այս սովորույթը առնչություն չունի բուն տոնի հետ. հնուց եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն:

Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն:

Այդ նվիրատվության արարողությամբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում Աստծուն: Քրիստոնեական շրջանում տարվա բերքի խորհրդանիշ ընտրվեց խաղողը: 
Եկեղեցական ծիսակարգով ժողովրդական շատ տոներ են վերադառնում:


Զար Դիլանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին