▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աէրացիա թաղամասից 3 քաղաքացի մարմնի տարբեր մասերում ծակած-կտրած վերքերով տեղափոխվել են հիվանդանոցներ

Շամշյան.com-ի տեղեկություններով օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած, ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեն մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Աերացիա թաղամասի բնակիչներ՝ 25-ամյա Արմեն Ալիֆյանը և 18-ամյա Արա Ռուշանյանը, իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվածը Նուբարաշեն թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Հովհաննիսյանն է։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մանրանասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին