▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օռնելա Մուտին ու Դոն Պիպոն ինքնամոռաց պարում են Արմենչիկի երգի ներքո

Հայ սպա է զոհվել Լոս Անջելեսում

Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խարլամովը կատարել են Երևանի մասին երգ Comedy Club-ում

Հայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը



2017-09-14 09:19:57

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին: Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի որ շատերն այն նմանացրել էին Սիրիայի նախկին նախագահ Հաֆըզ Ասադին: Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է: Թուրքիայի նախագահը մեկնաբանել է արձանի ապամոնտաժումը: Նա ընդգծել է, որ որոշ համայնքների ղեկավարությունների՝ իր արձանը կանգնեցնելու որոշումներն իրեն մտահոգում են: «Այդ մասին լսելով ես շատ տխրեցի: Դա դեմ է մեր արժեքներին: Ես չեմ ուզում ո՛չ իմ արձանը կանգնեցնեն, ո՛չ էլ իմ նկարները տեղադրեն: Այդ ամենը ապամոնտաժեցինք»,-ասել է Էրդողանը՝ համայնքային ղեկավարներին խնդրելով, որ այլևս նման սխալներ թույլ չտան:

Ermenihaber




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.