▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Հաղարծին գյուղի տարածքում. գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջում են վարչապետին

Արդեն մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երեւան-Իջեւան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։

Shamshyna.com-ի փոխանցմամբ, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը եւ հայտարարում են, որ մինչեւ դեպքի վայր չժամանի վարչապետ Կարեն Կարապետյանը, իրենք ճանապարհը չեն բացի։

Նրանք բողոքում են, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը արգելել գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն։

Ճանապարհը դարձել է անանցանելի եւ խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր գյուղացիների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին