▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ ուզեմ՝ տալու ես, ինչ ասեմ՝ անելու ես». Իջևանցի երիտասարդը դաժանաբար ծեծել, ապա սպառնացել է մորթել 70-ամյա կնոջը

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Բաղմանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում դատական ատյաններում:

Այն արդեն երկու անգամ քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբում կայացվել է արդարացման, ապա՝ մեղադրական դատավճիռ:

34-ամյա Կարեն Բաղմանյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, հիմնականում՝ գողությունների համար, դատվածությունը մարված չէ:

Այս անգամ նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև չորս դրվագով՝ ուրիշի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի համար: Բոլոր դրվագներով տուժողը նույնն է՝ Լաուրա Մ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 7-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Կարեն Բաղմանյանը մտել է Իջևանի բնակչուհի Լաուրա Մ.-ի առանձնատուն, բռունցքներով հարվածել է 70-ամյա կնոջ դեմքին, դանակով սպառնացել է, թե կհարվածի, կմորթի, և գումար է պահանջել:

Տանտիրուհին խորամանկել է, ասել է, թե սոված է, Կարենին համոզել է, որ նա գնա ուտելիք բերի: Կարենը դուրս է եկել տանից, Լաուրան էլ է դուրս եկել, զանգել է որդուն ու գնացել է որդու տուն:

Բացի այս հարձակումից, ըստ մեղադրանքի՝ 2015թվականի հուլիսին, օգոստոսին ու սեպտեմբերին Կարեն Բաղմանյանը չորս անգամ փորձել է խախտել նույն տուժողի՝ Լաուրա Մ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, բայց ամեն անգամ տանտիրուհին նրան վախեցրել է, ու նա դիմել է փախուստի:

Դատարանում Կարեն Բաղմանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց հարցերին պատասխանելով՝ հայտնել է, թե տուժող Լաուրային չի ճանաչում, երբեք չի տեսել, որևէ հանցավոր արարք չի կատարել: Լաուրայի որդին իրեն հանդիպել է պատահական՝ ավտոտնակների արանքում, դիտողություն է արել հեռախոսով «լուսարձակելու համար»: Ինքն ասել է, թե լույս չի արձակում, միայն խոսում է հեռախոսով, բացի այդ՝ սա իրենց քաղաքն է՝ իրենց Իջևանը, որտեղով կուզի՝ կքայլի: Ինքն այդ ժամանակ գնում էր իր մոր տուն: Բայց ոստիկանության աշխատողները իրեն բռնել ու տարել են բաժին:

Գործով տուժող Լաուրա Մ.-ն հայտնել է, թե ամբաստանյալ Կարենին ճանաչել է դեպքից հետո: Ինքը սովորաբար երեկոները պառկում ու հեռուստացույց է դիտում: Դեպքի օրը՝ 2015 թվականի հուլիսի 7-ի գիշերը, հեռուստացույց դիտելիս «աչքը կպել է»: Ինչ-որ ձայնից արթնացել ու տեսել է, որ բարձրահասակ մի տղա է կանգնած իր գլխավերևում, գլխին՝ թասի պես տարօրինակ գլխարկ:

Այդ տղան անսպասելի ընկել է իր գլխին ու փոքրիկ դանակը ձեռքին՝ իր «վզից պինդ բռնած՝ ճնշել է իրեն»: Ինքը սկզբում շփոթվել է, բայց հետո հավաքել է իրեն ու հարցրել է՝ նա իրեն ճանաչո՞ւմ է, ինչո՞ւ է եկել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին