▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիվ է կորել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ: Ժամը 01:30-ին մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Կտրվի լրացոիցիչ տեղեկատվություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին