▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայհոյանքներ, ծեծ, սպառնալիքներ. Ջուսի սենսացիոն բացահայտումներն ամուսնալուծության մասին

Սո՛ւտ է, Արամ Մանուկյանի տունը չի՛ քանդվելու ու ավտոտնակ չի՛ դառնալու.Ճարտարապետը հերքում է

ԵՊՀ-ում կրքերը թեժ են․ ուսանողները պատրաստվում են նոր բողոքի ակցիայի

Ասե՛ք մեկ բան, որը կարող ենք Եվրոպա արտահանել

Կալիֆորնիայում անտառային հրդեհներից արդեն 23 մարդ է զոհվել



2017-10-13 18:06:44

Կալիֆորնիայի Սոնոմայի շրջանը հայտնի է իր գինու արտադրությամբ, սակայն այժմ այստեղ են շարունակվում ահագնանալ անտառային հրդեհները, որոնց մարումը դժվարեցնում են ուժեղ քամիները: Տեղի բնակիչները պատմում են հրդեհի մասին:

«Կրակն այնքան մեծ էր, որ լուսավորել էր ամբողջ տանս շրջակայքը: Ես փորձում էի մարել այն, սակայն անզոր էի: Ես ինձ հետ վերցրեցի ամենակարևոր փաստաթղթերս և հեռացա: Երեք ժամ հետո վերադարձա և տեսա, որ կրակը վերացրել է ամեն ինչ այստեղ»,- ասում է Դեյվ Լարսոնը:

Կրակն ընդգրկել է մեծ տարածքներ, որի արդյունքում շատ վայրեր հոսանքազրկվել են: Այժմ հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են այն մեկուսացնել:

«Մեզ մոտ առաջին աստիճանի տագնապ է հայտարարված, քանի որ քամին խանգարում է մարմանը և ուժեղացնում հրդեհի ծավալմանը: Մենք այժմ կենտրոնացած ենք դրա մեկուսացման մեջ, որպեսզի չլինեն նոր ավերածություններ, և այն չընդգրկի նոր տարածքներ»,- ասում է հրշեջ ծառայության կապիտան Գորդեն Օբրայանը:

Հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է առնվազն 23-ի: Կան անհետ մեծաթիվ կորածներ: Ուժեղ քամիների պատճառով սկսվել են մարդկանց նոր տարհանումներ:

Անհրաժեշտ է մոտ մեկ շաբաթ՝ պարզելու բնական այս աղետի հասցրած վնասի չափը: Հրդեհների մարման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Ամերիկայի ձայն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.