▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավոյին խանութում բուլկի ու հյութ են տվել ու գումարը չեն վերցրել. ուսանողը՝ Բաբուխանյանին

Տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողները պատասխանել են ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի Աժ-ում այսօր արած այն հայտարարությանը, թե «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադարամից ստացել է 20 հազար դոլար գրանտ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող «Ազգ-բանակ» հայեցակարգը:

«OSF-ի դեմ ոչինչ չունենալով` պիտի նշեմ, որ ՀԳԶ֊-ն որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել։ 45 հազար դրամ մեր մի քանի ընկերներ են հավաքել (39 հազար տվել ենք սթիքերներին, 6000 բանեռին), մի անգամ 4 հատ պիցցա է Հովհաննես Հովհաննիսյանը հյուրասիրել, մի անգամ էլ սրճարանում մեր հաշիվը 3000 դրամ ադմինիստրացիան ա փակել։ Հա մոռացա, Դավոյին էրեկ խանութում երկու բուլկի ու մի հյութ ա վաճառողուհին տվել ու գումարը չի վերցրել։

Հայկ Բաբուխանյանին խորհուրդ կտամ սեփական ֆրակցիայում գտնվող չոլկայով պատգամավորների շրջանակում վհուկների որս կազմակերպել, ու ֆոնդի հետ կապ ունեցող անձանց կգտնի»,- էջում գրել է նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին