▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը. նրանք պայմանավորվել են իշխանության հետ

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների եւ ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպումն ավարտվել է:

Հանդիպումը տեղի է ունեցել 5 ուսանողների եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջև, որին կեսից միացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը ուսանողների ու օրենսդիրների միջև կքննարկվեն կլոր սեղանի ֆորմատով` նոյեմբերի 22-ին: Այս մասին հայտարարել է հացադուլ հայտարարած ուսանող Դավիթ Պետրոսյանը: Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին