▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում թալանել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցին պատկանող «Միլավիցա» խանութը

Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արամ Մումչյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հունվարի 12-ին, Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել է, որ հունվարի 11-ին, ժամը 22։00-ից մինչև հունվարի 12-ի 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 10/ա հասցեում գործող, իրեն պատկանող «Միլավիցա» խանութ-սրահի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել արծաթյա զարդեր և մոտ 150 հազար դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մումչյանն աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին