▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված Ավետիսյանների տունը քարուքանդ է եղել

 

Aravot.am-ը գրում է. Այսօր լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության երրորդ տարին։ Ավետիսյանների հարազատներն այսօր ողբով, լացով բացեցին կողպված տան դռները։ Չնայած սենյակներից հանված են արյունոտ անկողինները, մաքրված են արյան հետքերը, սակայն ներս մտնել հնարավոր չէ․ փտել է հատակը, քայլելն անհնար է․ ամեն վայրկյան ոտք ու ձեռք կոտրվելու վտանգ կա։ Խոհանոցի ու հյուրասենյակի պատերին դեռ ամանորյա նմուշներից զարդարանք կա․ ներս մտնողին դիմավորում է անգլերեն լեզվով, գունեղ տառերով փակցված «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը, հյուրասենյակում էլ ընտանիքի 7 անդամների լուսանկարների դիմաց՝ նրանց հայացքների ներքո կախված են Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ «Շնորհավոր Նոր Տարի» արտահայտությամբ։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին