▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում հայ գործարարի վրա են հարձակվել՝ գողանալով մոտ 11.000 դոլար

Վրաստանի Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա ու խոշոր չափի գումար հափշտակել: Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի Գրուզիա»-ից:

Պարզվել է, որ տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով  Գուրիայի շրջանում մի քանի խանութի սեփականտերն է:

Սուքիասյանի վրա հարձակվել են այսօր առավոտյան՝ շենքի շքամուտքում: 2 տղամարդ բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո գողացել շուրջ 11 700 դոլար: Սուքիասյանի մոտ այդքան գումար է եղել, քանի որ նա պատրաստվել է Թիֆլիս գնալ՝ իր խանութների համար ապրանքներ գնելու:

Սուքիասյանը հիվանդանոցում է, և բժիշկները հավաստիացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին